9 փետրվարի 2017 - 12:14 AMT
Ապրիլյան պատերազմի հետևանքով 2016-ին Արցախը 16%-ով ավելի քիչ օտարերկրյա զբոսաշրջիկ է ընդունել

2016-ին Արցախ է այցելել մոտ 14.000 օտարերկրյա զբոսաշրջիկ, ինչը 16 տոկոսով ցածր է 2015-ի ցուցանիշից: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչությունից:

2015-ին Արցախ այցելել է մոտ 16.000 օտարերկրյա զբոսաշրջիկ:

Օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից այցերի կրճատումը պայմանավորված է, այդ թվում, Ադրբեջանի կողմից 2016-ի ապրիլին սանձազերծած լայնածաված ռազմական գործողություններով:

Մյուս կողմից, ըստ ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների, կտրուկ աճել է Հայաստանի Հանրապետությունից զբոսաշրջիկների թիվը:

Պատերազմից անմիջապես հետո՝ ապրիլ-մայիս ամիսներին անկումը կազմել է գրեթե 40 տոկոս: Այնուհետև, ազդեցությունը սկսել է մեղմվել և հետագա ամիսներին նվազումը կազմել է 20 տոկոս: