9 փետրվարի 2017 - 15:03 AMT
Պայթյուն ֆրանսիական ատոմակայանում. Կան տուժածներ

Պայթյուն է տեղի ունեցել Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող ատոմակայանում: Ըստ նախնական տվյալների, կան տուժածներ: Ինչպես հայտարարել են իշխանությունները, ռադիոակտիվ նյութերի արտանետման վտանգ չկա:

Պայթյունը տեղի է ունեցել Ֆլամանվիլի ատոմակայանում, հայտնում է ՌԲԿ-ն Ouest France-ի վրա հղումով:

Ըստ պարբերականի, պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 10:00-ին (Երևանի ժամանակով 13:00) ատոմակայանի սարքավորումների բաժնում: Պատահարի վայր են ժամանել հատուկ ծառայությունները:

ԱԷԿ-ը գտնվում է Լա Մանշ նեղուցի ափին` Մանշ դեպարտամենտի Ֆլամանվիլ կոմունայում: ԱԷԿ-ի կազմում 2 էներգաբլոկ կա, կառուցվում է 3-րդ էներգաբլոկը: