10 փետրվարի 2017 - 10:52 AMT
Մարկոս Պիզելլին գոլային փոխանցում է կատարել ՊԱՕԿ-ի դեմ խաղում

Հունաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում «Քսանտին» սեփական հարկի տակ ընդունել է ՊԱՕԿ-ին ու պարտվել է 1-2 հաշվով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին մասնակցել է ամբողջ հանդիպմանն ու 52-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ, հայտնում է Armfootball.com-ը:

Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 2-ին, ՊԱՕԿ-ի հարկի տակ:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պինեյրո Պիզելլին 2017-ի հունվարին պայմանագիր է կնքել հունական «Քսանտիի» հետ: «Քսանտին» 3-րդ հորիզոնականում է Հունաստանի չեմպիոնների բարձրագույն լիգայում: Մինչ հունական ակումբ տեղափոխվելը Պիզելլին խաղում էր Միացյալ Արաբական էմիրությունների «Ալ Ֆուջեյրե» ակումբում: