10 փետրվարի 2017 - 15:15 AMT
Գագիկ Ծառուկյանն ընտրվել է ԲՀԿ նախագահ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ համագումարում Գագիկ Ծառուկյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ:

2116 պատվիրակներից համագումարին գրանցվել է 2035ը: Օրակարգում մեկ հարց է՝ կուսակցության նախագահի ընտրություն:

Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը լրագրողներին ասել է. «Մենք չենք ուզում և չենք քարոզելու ներքին թշնամանք: Առաջիկա խորհրդարանական ընտրություններն էապես տարբերվելու են բոլոր ընտրություններից», հայտնում է Aysor.am-ը:

Նրա խոսքով, մարդիկ պետք է գիտակցեն, որ իրենց քվեից է կախված կյանքի որակը:

«Ես երեկ ներկայացրել եմ իմ հրաժարականի դիմումը ՎՊ նախագահի պաշտոնից: Հրաժարականի դիմումը ինձ տրվել է հեշտությամբ, քանի որ որպես մարդ ես պետք է լինեի իմ գործընկերոջ՝ Գագիկ Ծառուկյանի կողքին: Մենք ժողովրդի հետ խոսելու ենք պարզ լեզվով, խնդիրներին տալու ենք լուծում, դրանում ես վստհ եմ, որոհետև Գագիկ Ծառուկյանը Հայաստանի հաջողության սիմվոլներից մեկն է: Ինչու ձեռք ձեռքի չտանք, չկանգնենք նրա կողքին:», - ասել է Իշխան Զաքարյանը: