11 փետրվարի 2017 - 12:53 AMT
Ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը և դիրիժոր Հայկ Դավթյանը ելույթ կունենան Ֆիլհարմոնիկի հետ

Արամ Խաչատրյան համերգասրահում փետրվարի 17-ին Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը: Համերգը ղեկավարելու է դիրիժոր Հայկ Դավթյանը (Ֆրանսիա):

Համերգի ընթացքում կայանալու է Չայկովսկու «Ինտերմեձո» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան:

Երեկոյին հնչելու են նաև Պրոկոֆևի «Ջութակի կոնցերտ թիվ 2 սոլ մինոր» և Շուբերտի «Սիմֆոնիա թիվ 4» («Ողբերգական») ստեղծագործությությունները:

Կարդացեք նաև՝ Ավիշայ Քոեն տրիոն համերգ կտա Երևանում