12 սեպտեմբերի 2007 - 19:23 AMT
ՀՀ նախագահը ԵՄ դեսպանների հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության հարցերը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հերթական հանդիպումն է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, հաղորդում է ՀՀ նախագահի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրներին առնչվող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: