12 սեպտեմբերի 2007 - 19:33 AMT
Գերմանիան Հայաստանին ֆինանսական օգնություն կտրամադրի 79,5 մլն. եվրոյի չափով
2007թ. սեպտեմբերի 11-ից 12-ը Երեւանում տեղի ունեցան ամենամյա միջկառավա-րա-կան բանակցությունները Գերմանիայի Դաշնային Հանրապետու-թյան եւ Հայաստանի Հանրապետության միջեւ: Երկու երկրների միջեւ զարգացման քաղաքականության բնագավառում երկարամյա սերտ եւ փոխադարձ վստա-հության վրա հիմնված համագործակցության շարունակությունը հանդիսա-ցող բանակցություններում գերմանական կողմը ներկայացնում էր Գերմանիայի Դաշնա-յին Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության Կովկասի եւ Միջին Ասիայի բաժնի ղեկավար պարոն դոկտոր Ռոլֆ Բալդուսը, իսկ հայկական կողմը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար պարոն Վարդան Խաչատրյանը:
Բանակցությունների ընթացքում գնահատական տրվեց արդեն իսկ ավարտված ծրագրերին, ինչպես նաեւ քննարկվեցին նախատեսված նոր ծրագրերը: Քննարկվող թեմաներն ընդգրկում էին իրավական բարեփոխումների ու տարածաշրջանային զարգացման, բնապահպանության, էներգետիկ բնագավառի, կրթության եւ աղքատության կրճատման ոլորտներից ընդհուպ մինչեւ մասնավոր եւ ֆինանսական հատվածների զարգացումը, գյուղատնտեսական բարեփոխումները, ինչպես նաեւ առողջապահությունը: Հայաստանում մարդկանց կենսապայմանների բարելավման եւ տնտեսական զարգացման ու անցումային գործընթացի շարունա-կա-կա-նության ապահովման խնդիրների շուրջ տեղի ունեցավ կարծիքների ակտիվ փոխանա-կություն:
Բանակցությունները կայացան կառուցողական եւ փոխվստահության մթնոլորտում: Ընդհանուր առմամբ Գերմանիայի կողմից կհատկացվի 79,5 միլիոն եվրոյի ֆինանսական օգնություն: Հանդիսանալով երկրորդ կարեւորագույն դոնորը` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն այդպիսով Հայաստանի հետ զարգացման քաղաքականության բնագավառում համագործակցության սկզբից ի վեր, 1993թ.-ից սկսած հատկացրել է շուրջ 265 միլիոն, PanARMENIAN.Net-ին հաղորդում է Երեւանում Գերմանիայի դեսպանատան մամլո ծառայությունը: