12 սեպտեմբերի 2007 - 20:39 AMT
Թուրքիայի մասին Եվրախորհրդարանի բանաձեւում Ցեղասպանության մասին կետի բացակայությունը բացատրվում է «հին վեճերը չվերսկսելու» հեղինակի ցանկությա՞մբ
«Ես չէին ցանկանա վերսկսել հին վեճերը: Ամենակարեւորը Թուրքիայի հարաբերությունների բարելավումն է հարեւանների հետ, այդ թվում Հայաստանի: Հետզատությունները ցույց են տալիս, որ փակ սահմանները հսկայական բացասական ազդեցություն ունեն տնտեսության վրա: Գլոբալ աշխարհում Թուրքիան պետք է լավ հարաբերություններ հաստատի հարեւանների հետ, ընդ որում հաշտվի անցյալի հետ»,- դրանով Նիդերլանդները ներկայացնող Եվրախորհրդարանի պատգամավոր Ռիա Օոմեն Ռյույտենը բացատրել է այն փաստը, որ իր կողմից կազմված Թուրքիայի մասին բանաձեւի նախագծում տեղ չի գտել Հայոց ցեղասպանության մասին հարցը, հաղորդում է Turkish Daily News-ը:
Իսկ Եվրոպայի հայերի դաշնությունը (EAFJD) կոչ է անում Եվրոպայի հայերին համապատասխան քայլեր ձեռնարկել Թուրքիայի վերաբերյալ բանաձեւի նախագծում, որի հեղինակն է Նիդերլանդներից Եվրախորհրդարանի պատգամավոր Ռիա Օոմեն-Ռյույտենը, մի շարք լուրջ թերությունները շտկելու համար: Սեպտեմբերի 13-ին բանաձեւը կքննարկի Եվրախորհրդարանի Արտաքին գործերի կոմիտեն: Փաստաթուղթը ողջունում է Թուրքիայում գրանցված առաջընթացը եւ նշում է այն ոլորտները, որոնք չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին: Մինչդեռ, EAFJD-ն նշում է, որ բանաձեւը, փաստերի չհավասարակշռված ներկայացման պատճառով, նահանջ է արվել սկզբունքային դիրքորոշումից, որն իր արտացոլումն է գտել Եվրախորհրդարանի բանաձեւերում 2000 թվականից ի վեր: Եվրախորհրդարանը չպետք է թույլ տա բանաձեւի հեղինակին նվազեցնել, լռության մատնել կամ լիովին անտեսել փաստաթղթում այնպիսի կարեւոր հարցեր, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, քրդական հիմնախնդիրը եւ Կիպրոսի օկուպացիան: