
Փետրվարի 15-ին, ժամը 18:37-ին ՌԴ ԱԻՆ հարավային մարզային կենտրոնի ՃԿԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 18։05-ին ՌԴ Մ-4 դաշնային ավտոճանապարհի 1142-րդ կմ-ին՝ Կուշևսկի քաղաքի մոտակայքում՝ Կուգո-Եյա գետի վրայով անցնող կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. Մոսկվա-Երևան երթուղու Setra մակնիշի 97 РМ 999 պետհամարանիշով ավտոբուսը բախվել է MAN մակնիշի М613АН161 պետհամարանիշով բեռնատարին:
ՀՀ ԱԻն հաղորդմամբ, ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 3 մարդ, զոհեր չկան:
Վարորդները և ավտոբուսի ուղևորը տեղափոխվել են Կուշևսկու կենտրոնական հիվանդանոց, ավտոբուսի վարորդը՝ 1953 թ. ծնված Ռոբերտ Մելիքի Պետրոսյանը, ստացել է ոտքերի կոտրվածք, իսկ ուղևոր՝ 1966 թ. ծնված Քյարամ Խդրի Մամայանը՝ ուղեղի ցնցում:
Ավտոբուսում եղել է 9 ուղևոր, բոլորը ՀՀ քաղաքացիներ, որոնց թվում երեխաներ չեն եղել: