17 սեպտեմբերի 2007 - 20:04 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը եւ ԵԱՀԿ ՄԽ-ն քննարկել են Ղարաբաղի հարցում առկա տարաձայնությունների հաղթահարման հնարավորությունները
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ Յուրի Մերզլյակովին (ՌԴ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը քննարկվեցին ԼՂ հակամարտության կարգավորման ներկա ընթացքը, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո առկա տարաձայնությունների հաղթահարման եւ դիրքորոշումների մերձեցման հնարավորությունները: Համանախագահները ներկայացրեցին ԼՂ կատարած այցելության եւ ԼՂՀ նոր նախագահի հետ հանդիպման արդյունքները: