18 սեպտեմբերի 2007 - 15:51 AMT
Հայաստանում Հունաստանի դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պանայոտա Մավրոմիխալիին: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, նախարարը բարձր գնահատեց դեսպանի ներդրումը` մաղթելով նրան հաջողություններ հետագա գործունեությունում: Խոսելով հունական ստորաբաժանման կազմում Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական խաղաղապահների մասին` նախարարը ներկայացրեց առաջիկայում այս ոլորտում նախատեսվող ծրագրերը: Կողմերը քննարկեցին նաեւ մեր երկրի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր: