12 հոկտեմբերի 2002 - 19:43 AMT
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ԱՄՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Սեպտեմբերի 10-11-ը Հայաստան է այցելել ԱՄՆ Զինված ուժերի պատվիրակությունը` Եվրոպական հրամանատարության քաղաքականության եւ պլանավորման վարչության պետ, գեներալ- մայոր Ջեֆրի Քոհլերի գլխավորությամբ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, Հայաստանի բարձրաստիճան զինվորական ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում պատվիրակության անդամները քննարկել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ընթացքին եւ հեռանկարներին առնչվող հարցեր: Մասնավորապես, կարծիքներ են փոխանակվել գալիք տարում Հայաստանում անցկացվելիք «Համատեղ լավագույն ջանք 2003» զորավարժության նախապատրաստման ու անցկացման հարցերը: Կողմերը նշել են նաեւ կապի արդիականացման եւ ականազերծման բնագավառներում համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը: