12 հոկտեմբերի 2002 - 19:42 AMT
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԸ» ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Այսօր Վրաստանի մայրաքաղաքում տեղի է ունենում «կովկասյան քառյակի» հանդիպումը` Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների խոսնակների եւ Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահի մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում խոսնակները քննարկում են իրավիճակը Կովկասի տարածաշրջանում, ինչպես նաեւ միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր: Հիշեցնենք, որ առաջին նման հանդիպումը կայացել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի նախաձեռնությամբ` ընթացիկ տարվա հունիսին Սանկտ Պետերբուրգում: