20 սեպտեմբերի 2007 - 19:23 AMT
Թուրքական բանակը օկուպանտ չէ, այլ Կիպրոսում խաղաղության երաշխավոր, պնդում է Աբդուլահ Գյուլը
Կիպրոսում թուրքաական զինված ուժերի ներկայությունը նշանակում է խաղաղություն եւ հանգիստ Կիպրոսի թուրքական եւ հունական համայնքների համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Թուրքական Հանրապետություն այցելելուց հետո: «Ոչ Թուրքիան, ոչ էլ նրա զինված ուժերը չեն ընդունի թուրքական բանակին վնասող հռչակագրեր»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը, գրում է Hurriyet-ը: Նշենք, որ Գյուլի հայտարարությունը պատասխան էր Կիպրոսի նախագահ Տասոս Պապանդոպուլոսի խոսքերին այն մասին, որ «թուրքական բանակը հանդիսանում է Կիպրոսի ամենամեծ թշնամին»: