21 սեպտեմբերի 2007 - 15:45 AMT
Բերնում կայացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Screamers» ֆիլմի ցուցադրումը
Հայ-շվեյցարական խորհրդարանական խումբը սեպտեմբերի 19-ին Բերնում կազմակերպել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Screamers» ֆիլմի ցուցադրումը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, ֆիլմի ցուցադրությունը կայացել է Շվեյցարիայի խորհրդարան դաշնային ընտրություններից մեկ ամիս առաջ, որտեղ գործող հակառասիստական օրենքը, որը քրեական պատիժ է նախատեսում Հայոց ցեղասպանության հերքման համար, Շվեյցարական ժողովրդական կուսակցության կողմից «հարձակումների է ենթարկվում»: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին շվեյցարական քաղաքական էլիտայի բոլոր շերտերի ներկայացուցիչները: Կանաչների կուսակցության փոխ-նախագահ Ուելի Լյուենբերգերը ընդգծել է հակառասիստական օրենքի գոյության կարեւորությունը: «Պարզ է մի բան. նա, ով պարզեցնում է 90 տարի առաջ կատարված հանցագործությունը, փաստորեն հերքում է այն: Շվեյցարիայի Ազգային խորհրդի, ինչպես նաեւ Վոյի եւ Ժնեւի կանտոնների խորհրդարանների դիրքորոշումը, վկայում է պատմական ճմշարտության մասին: Մենք կփորձենք բոլոր օրինական ճանապարհներով խանգարել հակառասիստական նորմերը թուլացնելու ցանկացած փորձի: Մենք պետք է պայքարենք, որպեսզ նման հանցագործություններ այլեւս չկրկնվեն»,- հայտարարել է նա:

Ցուցադրությունից հետո կայացել է քննարկում, որին նաեւ մասնակցել է «Screamers» ֆիլմի ռեժիսոր Կարլա Կարապետյանը: