
Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստի ժամանակ ամփոփվել և հաստատվել են «Երևանի զարգացման 2016 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» և «Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» ավագանու որոշումների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքները:
Մայրաքաղաքի 2016թ. բյուջեի կատարման, ինչպես նաև զարգացման ծրագրի իրականացման տարեկան հաշվետվությունների որոշման նախագծերն առաջիկայում կներկայացվեն Երևանի ավագանու քննարկմանը:
2016-ի բյուջեի ծախսերի ծավալը ծրագրվել էր 78 մլրդ 369 մլն 530 հազար դրամի չափով, որի մոտ 99%-ը բաժին է ընկնում վարչական բյուջեին: Բյուջեի դեֆիցիտը՝ 150 մլն դրամ:
Երևանի 2015-ի բյուջեով եկամուտների գծով նախատեսված էր 71 մլրդ 870 մլն 838.3 հազար դրամ, ծախսերի գծով՝ 72 մլրդ 120 մլն 838.3 հազար դրամ, դեֆիցիտը՝ 250 մլն դրամ:
2017թ. բյուջեի ծախսերի ծավալը ծրագրվել է 84 մլրդ 412 մլն 931.500 դրամի չափով, որի մոտ 95%-ը բաժին է ընկնում վարչական բյուջեին: Ծախսերի ծավալների ավելի քան 36.1%-ը բաժին է ընկնում սոցիալական ծրագրերին: Բյուջեի դեֆիցիտը՝ 68.000.000 մլն դրամ: