12 հոկտեմբերի 2002 - 00:05 AMT
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԿԵՍԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
Հոկտեմբերի 14-17-ը աշխատանքային այցով Հայաստան կայցելի Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Վլադիմիր Միխայլովը: Ինչպես տեղեկացրել են «Արկա» գործակալությանը ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, այցի ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր` ԱՊՀ մասնակից-պետությունների ՀՕՊ-ի միավորված համակարգի շրջանակներում: Բացի այդ, Վլադիմիր Միխայլովը նախատեսում է ուսումնասիրել ԱՊՀ երկրների ՀՕՊ-ի միավորված համակարգի շրջանակներում Հայաստանի տարածքում ՀՀ ավիացիայի եւ ՀՕՊ զորքերի հետ համատեղ մարտական հերթապահություն իրականացնող ռուսաստանյան 102-րդ ռազմական բազայի ավիացիայի զորամասի գտնվելու վերաբերյալ հարցերը: