25 սեպտեմբերի 2007 - 17:54 AMT
Հայաստանը, հանդիսանալով ՀԱՊԿ անդամ, ընդունելի է համարում հարաբերությունների զարգացումը ՆԱՏՕ-ի հետ
Հայաստանը կողմ է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին այսօր մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Սերժ Սարգսյանը: «Հայաստանը, հանդիսանալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակեպության անդամ, ընդունելի է համարում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացումը»,- ասել է նա: - Եթե մեր ղեկավարությունը հայտարարում է այդ մասին, ապա դա նշանակում է, որ իհարկե մենք պետք է համագործակցենք, պետք է օգտագործենք լավագույնը»:

«Ես, օրինակ, դրական եմ վերաբերվում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները զարգացնելու Վրաստանի ձգտմանը եւ «այո» եմ աում ՆԱՏՕ-ին անդամակցելու այդ երկրի ձգտմանը»,- ընդգծել է վարչապետը: «Իսկ ինչ վերաբերում է այլ երկրներին, ապա դա յուրաքանչյուր պետության ներքին գործն է` անվտանգության ինչպիսի համակարգում կառուցել սեփական աշխատանքը, եւ ընդհանուր առմամբ ինչպես ապահովել սեփական անվտանգությունը»,- նշել է նա:

Անդրադառնալով Հայաստանի դերակատարությանը անվտանգության ապահովման հարցում անդրկովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ-ի շրջանակներում` Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է այդ կազմակերպության անդամ երկրների հետ եւ առանձնանում է հարաբերություների զարգացման բոլոր հարցերով ունեցած կառուցական դիրքորոշմամբ: «Պաշտպանության նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար եղած ժամանակ, ես մասնակցել եմ ՀԱՊԿ-ի շրջանակներում անցած բոլոր նիստերին, եւ ես չեմ ունեցել այն տպավորությունը, որ մեր երկիրն առանձնանում էր պասիվությամբ կամ ոչ կառուցողական դիրքերով,- ընդգծել է նա: - Մենք ուշադիր դիտարկում ենք տարածաշրջանում անվտանգության ապահովման ցանկացած նախաձեռնություն եւ պաշտպանում ենք կառուցական առաջարկությունները», հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: