25 սեպտեմբերի 2007 - 18:31 AMT
Հայաստանը շարունակելու է ամրապնդել իր հարաբերությունները Իրանի հետ
Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը կլինի ամենից անցանկալի ելքը Հայաստանի համար, հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը Մոսկվայում տված մամլո ասուլիսի ժամանակ: «Ես հուսով եմ, որ կողմերին կհաջողվի լուծել հակասությունները բանակցային գործընթացում: Իրանը մեզ համար շատ կարեւոր երկիր է եւ արտաքին աշխարհի հետ շփվելու ուղի»,- ասել է նա:

Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանը շարունակելու է ամրապնդել իր հարաբերությունները Իրանի հետ:

«Մենք անպայման կընդլայնենք այսօր կառուցվող գազատարը, քանի որ այդ գազատարը մեծացնում է Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանում: Մենք, ինչպես եւ յուրաքանչյուր երկիր, գործում ենք` ելնելով մեր շահերից: Ես կարծում եմ, որ մեր գործողությունները` համագործակցությունը Իրանի հետ, արդարացված են»,- հայտնել է վարչապետը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: