26 սեպտեմբերի 2007 - 15:23 AMT
ՆԱՏՕ-ն հիասթափված է ԵՍՍՍՊ-ից դուրս գալու Ռուսաստանի մտադրությամբ
ՆԱՏՕ-ն հիասթափված եւ մտահոգված է միակողմանի կարգով Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագրին` ԵՍՍՍՊ-ին անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ Ռուսաստանի որոշմամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ն տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:
«Դաշինքի բոլոր անդամները հավատարիմ են մնում Պայմանագրի պայմանների կատարմանը եւ հուսով են, որ Ռուսաստանը կառուցողական եւ արդյունավետ երկխոսություն կսկսի, ուղղված համագործակցության հետագա ապահովմանը: Մենք պետք է շարունակենք մեր բանավեճը Ռուսաստանի հետ եւ հուսով ենք, որ նա կվերանայի իր որոշումը»,-նշել է նա:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ