26 սեպտեմբերի 2007 - 16:35 AMT
Նիկոլյա Սարկոզին փոխե՞լ է իր կարծիքը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, որը դեմ է տրամադրված ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Նյու Յորքում պայմանավորվել են շարունակել բանակցությունները ԵՄ-ին Անկարայի անդամակցության շուրջ: Հանդիպումն անցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանի շրջանակներում փակ դռների ետեւում առանց մեկնաբանությունների մամուլի համար, հաղորդում է Անատոլիայի լրատվական գործակալությունը:
Հաջորդ ամիս Էրդողանը մտադիր է այցելել Ֆրանսիա: Նախկինում Նիկոլյա Սարկոզին արտահայտվում էր Եվրամիության հետ Թուրքիայի արտոնյալ գործընկերության օգտին, ինչի հետ համաձայն չէր թուրքական կողմը:
Նյու Յորքում Թուրքիայի վարչապետը հանդիպել է Պորտուգալիայի վարաչպետ Խոսե Զապատերոյի հետ, որը ԵՄ-ի գործող նախագահն է: Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են արագացնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացն արագացնելու մասին: