26 սեպտեմբերի 2007 - 18:38 AMT
Հայաստանը գրավում է 39-րդ տեղը Համաշխարհային բանկի Doing Business 2008 վարկանիշում
Համաշխարհային բանկը սեպտեմբերի 26-ին հրապարակել է ամենամյա հետազոտությունը տարբեր երկրներում բիզնեսի վարման պայմանների մասին` Doing Business 2008: Համաշխարհային բանկի վարկանիշով, ԱՊՀ-ում առաջին տեղում Վրաստանն է (ընդհանուր վարկանիշում 18-րդ տեղ), որտեղ հզորացել է ներդրողների պաշտպանությունը եւ նոր օրենք է ընդունվել սնանկության մասին: Երկիրը նաեւ արագացրել է շինարարական աշխատանքներ իրականացնելու համար թույլտվություն տրամադրելու գործընթացը եւ պարզեցրել է սեփականության իրավունքի գրանցումը:

ԱՊՀ երկրների շարքում երկրորդ ու երրորդ տեղերում են Հայաստանը (39-րդ տեղ) եւ Ղազախստանը (71-րդ տեղ): Հայաստանը պարզեցրել է սնանկության պրոցեդուրան: Երկրում նոր մասնավոր վարկային գործակալություն է բացվել եւ գործի է դրվել նոր էլեկտրոնային համակարգ մաքսային գործակալների միջեւ տեղեկատվության փոխանցման համար:

Վարկանիշային ցուցակը կազմվել է հաշվի առնելով ձեռնարկատիրական գործնեության կարգավորման 10 ցուցանիշները: Մասնավորապես, հաշվի են առնվում պետության կողմից առաջ քաշվող պահանջների կատարման գործարարների կողմից ծախսվող ժամանակն ու գումարը:

Այնպիսի փաստարկները, ինչպես մակրոտնտեսական քաղաքականությունն է, ենթակառուցվածքի որակը, ներդրողների կարծիքը եւ հանցավորության մակարդակը հեղինակները հաշվի չեն առնում: