Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը փակ է, իսկ այլընտրանքային ավտոճանապարհը՝ դժվարանցանելի: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ներկայացնելով ճանապարհների անցանելիության մասին տեղեկատվություն մարտի 6-ի ժամը 08:30-ի դրությամբ:
Բացի այդ, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Հանրապետության տարածքում մարտի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +10-12 աստիճան:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: