28 սեպտեմբերի 2007 - 18:57 AMT
ԵՄ-ն մտադիր է ազդե՞լ Անկարայի վրա Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում
Թուրքական կառավարության փոփոխությունը լավ հնարավորություն է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքական երկխոսություն սկսելու համար: Այդ մասին սեպտեմբերի 28-ին Երեւանում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, հանդիսանալով Եվրամիության գործընկերներ, Հայաստանն ու Թուրքիան հավասարապես կարեւոր երկրներ են ԵՄ-ի համար: «Տվյալ փաստը արժէ դիտարկել Երեւանի եւ Անկարայի միջեւ քաղաքական երկխոսություն հաստատելու գործում մեր հնարավոր ազդեցության համատեքստում: Ես շատ հուսով եմ, որ Թուրքիայում նոր կառավարության հետ, որը շատ հզոր մանդատ ունի, նոր ազդակ կհայտնվի երկրների միջեւ երկկողմանի հարաբերությունները բարելավելու համար»,- ամփոփել է նա, հաղորդում է Regnum-ը: