29 սեպտեմբերի 2007 - 14:39 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենը արդարացնում է Վրաստանի նախկին պաշտպանության նախարարի ձերբակալությունը
«Իրակլի Օկրուաշվիլիի ձերբակալման մանրամասները ինձ հայտնի չեն: Կարծում եմ, որ դա կապված է ինչ-որ քրեական խնդիրների հետ, այլ ոչ թե քաղաքական, ինչպես նաեւ երկրում կարգուկանոնի հաստատման: Վերջնական վճիռը կայացնելու է դատարանը: Եթե հասարակությունում կան կասկածներ, ապա հետաքննությունը պետք է եռակի ճշգրտությամբ անցկացվի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի երկրորդ տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, Վրաստանում օրենքի եւ դատարանի գերակայությունը, իրավապահ մրամինները ավելի հզոր են դառնում, հաղորդում է «Նովի Ռեգիոն»-ը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի երեկոյան Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին: Գլխավոր դատախազությունը արդեն նրան մեղադրանքներ է ներկայացրել Վրաստանի ՔՕ չորս հոդվածներով. 181` շորթում, 194` գումարների լվացում, 332` լիազորությունների չարաշահում եւ 342` ծառայողական անբարեխղճություն: Ժամանակին Օկրուաշվիլին համարվում էր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մտերիմ կողմնակիցներից մեկը, սակայն այս տարվա սեպտեմբերին հայտարարել է ընդդիմիություն անցնելու մասին, մի քանի սենսացիոն հայտարարություն է արել եւ նույնիսկ մեղադրել է նախագահին սպանության նախապատրաստման մեջ: