
Մարտի 3-ին և 4-ին Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամը առաջին անգամ Ջավախքի հայաշատ համայնքներում իրականացրել է դոնորագում:
Երկօրյա դոնորագրումների արդյունքում 76 հայ կամավոր միացել է մարդասիրական գործին։
Այս միջոցառումները տեղի է ունեցել Ախալցխա, Ախալքալակի և Նինոծմինդա քաղաքներում Ջավախքի ՀՕՄ նախագահ Կարինե Թադևոսյանի և միության մյուս անդամների աջակցության շնորհիվ։
Մասնակիցները հետաքրքրված էին Ոսկրածուծի դոնորների ռեեստրի գործունեությամբ, անցած ճանապարհով:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը և բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը դասախոսություններ են կարդացել՝ հավաքվածներին ներկայացնելով ռեեստրի գործունեությունը, ձեռքբերումները և կարևորությունը։
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամը ստեղծվել և հիմնադրվել է Հայաստանում 1999-ին՝ ի պատասխան լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության և բուժման համար ստեղծված խիստ անհրաժեշտության։ Կազմակերպությունը գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական հիմնադրամ, որտեղ մինչ օրս կամավորագրվել է ավելի քան 28.000 դոնոր։