5 հոկտեմբերի 2007 - 14:00 AMT
Թուրքիայում կաթոլիկ եկեղեցու սպասավորի մարդասպանին դատապարտել են 18 տարվա ազատազրկման
Հոկտեմբերի 4-ին թուրքական դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել տասնվեցամյա դեռահասին իտալացի եկեղեցական Անդրեա Սանտորոյի սպանության համար: Այնուամենայնիվ, իրավաբանները կարծում են, որ նա չի կրի պատժի ողջ ժամկետը եւ, հավանաբար, ազատ կարձակվի տասը տարուց:
Անդրեա Սանտորոն` Տրաբզոն քաղաքի Սուրբ Կույս Մարիամի եկեղեցու կաթոլիկ եկեղեցականը սպանվել էր 2006 թվականի փետրվարին` սկանդալի ամենաթեժ պահին, որն առաջացել էր եվրոպական մի շարք թերթերում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումների պատճառով:
Որոշ տվյալներով, դեռահասը սպանել է Սանտորոյին հենց եկեղեցում, երբ եկեղեցականը ծնկի էր իջել աղոթելու համար: Մեկ այլ տեղեկատվությամբ, Սանտորոյին գնդակահարել են, երբ նա դուռը բացել է իր մարդասպանին, հաղորդում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը: