10 հոկտեմբերի 2007 - 18:38 AMT
ՀՀ ԱԳ նախարարը կոչ է արել Եվրախորհրդարանին մտածել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի մասին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի առաջարկությունը Հայոց ցեղասպանության հարցի քննարկման համար պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին օգտագործվում է Հայաստանին դժվար կացության մեջ դնելու համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ելույթ ունենալով Բրյուսելում Եվրախորհրդարանի Արտաքին կապերի կոմիտեի նիստում: Նրա խոսքերով, ներկայիս իրավիճակն այնքան էլ հաջող չէ նման հանձնաժողով ստեղծելու համար: «Մտածեք Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի մասին, որով արգելվում է Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը: Ինչպե՞ս կարող է պատմաբանը քննարկել Հայոց ցեղասպանության հարցը` գիտենալով, որ գտնվում է 301-րդ հոդվածի սրի տակ»,-նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Վ.Օսկանյանն ընդգծել է նաեւ, որ կա եւս մեկ պատճառ, թե ինչու չի կարելի լուրջ վերաբերվել Թուրքիայի առաջարկություններին` փակ հայ-թուրքական սահմանը: