27 մարտի 2017 - 14:50 AMT
ԵՄ-ն մտահոգված է մահմեդական բնակչության ծայրահեղականացմամբ

Մահմեդական բնակչության ներքին ծայրահեղականացումը Եվրամիության ամենամեծ խնդիրներից մեկն է, որի հետ բախվում են անդամ երկրների իշխանություններն ահաբեկչության դեմ պայքարում: Այդ մասին հայտարարել է ներքին գործերի, միգրացիայի և քաղաքականության գծով հանձնակատար Դիմիտրոս Ավրամոպուլոսը:

«Ներքին ծայրահեղականացումը, իսկ մենք քննարկելու ենք դա, ամենամեծ խնդիրներից մեկն է, որոնց հետ մենք բախվում ենք»,-ասել է նա լրագրողներին Բրյուսելում, որտեղ մասնակցելու է ԵՄ անդամ 28 երկրի ԱԳ նախարարների հանդիպմանը:

Ըստ եվրոպացի փորձագետների, Սիրիայում ահաբեկչական խմբավորումների գրոհայինների կողմից ԵՄ մոտ 3000 քաղաքացի է կռվում:

Փորձագետները նշում են, որ եթե 15 տարի առաջ ահաբեկիչները մտավորականների էին անդամագրում, ուսանողների, կրոնական առաջնորդների, ապա հիմա եվրոպացի իսլամիստների մոտ մեկ երրորդը քրեական անցյալով անձինք են, որոնք հակված են բռնության ու արկածախնդրության: