13 հոկտեմբերի 2007 - 14:52 AMT
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար. «Ցեղասպանությունը չարիք է, որի դեմ պետք է պայքարի միջազգային հանրությունը
Իսրայել կատարած այցելության ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանն այցելել է Հոլոքոսթի «Յադ Վաշեմ» թանգարան, որտեղ գրառում է կատարել հուշամատյանում: Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ թանգարանը հիշեցնում է «Հոլոքոսթի աղեկտուր իրադարձությունների մասին»:

«Մենք պետք է ուսումնասիրենք Հոլոքոսթի դասերը` չարիքի ուղիները, նրա գաղափարախոսությունը: Ցեղասպանությունը, էթնիկ զտումը, ռասիզմը, հակասեմիտիզմը, քրիստոնեա- եւ իսլամատյացությունն, այլատյացությունը պատմական եւ ժամանակակից չարիք է, որի դեմ պետք է պայքարի միջազգային հանրությունը: Թուրք ժողովրդի եւ կառավարության անունից ես ցանկանում են հարգանքս մատուցել անասելի չարիքի զոհերին: Օրհնյալ լինի նրանց հիշատակը»,-գրել է Ալի Բաբաջանը, հաղորդում է EJP գործակալությունը: