13 հոկտեմբերի 2007 - 18:20 AMT
Հայաստանը կարեւոր աշխարհաքաղաքական գործոն է, որի կարեւորությունը շատ ավելի մեծ է, քան նրա կշիռը միջազգային ասպարեզում
«Անկախ տարածքային փոքր չափերից, Հայաստանը կարեւոր աշխարհաքաղաքական գործոն է ներկայացնում իրենից, որի կարեւորությունը ոչ միայն Անդրկովկասի, այլ նաեւ Մերձավոր Արեւելքի համար անհամեմատ մեծ է, քան նրա կշիռը միջազգային ասպարեզում»,-գրում է «Ռազմա-արդյունաբերական ցրիչ» թերթը: Ինչպես նշում է պարբերականը, «Հայաստանն այսօր Ռուսաստանի համար ամենից քիչ է խնդիրներ ստեղծում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակով: Ավելին, փաստորեն նա մեր թիկունքն է ԱՊՀ հարավային ռազմավարական սահմանում: 2007 թվականի դրությամբ Մոսկվան ու Երեւանը ձեւավորել են լայն դաշնակցային պայմանագրային բազա: Գործընկերության առանցնք է կազմում Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմական-ռազմավարական համագործակցությունը, որն ապահովում է երկու պետությունների անվտանգությունը, ինչպես նաեւ հավաքական անվտանգությունը ԱՊՀ տարածքում ՀԱՊԿ շրջանակներում: Հիմնական ծանրությունը կրում է Գյումրիում տեղակայաված ռուսական ռազմակայանը»:
«Թուրքիայի հանդեպ Հայաստանի ավանդական անվստահությունը լավ հայտնի է: Թուրքիան Երեւանի կողմից միշտ դիտարկվում է որպես արտաքին սպառնալիքի աղբյուր: Հայաստանն մինչ այժմ դիվանագիտական հարաբերություններ չունի Անկարայի հետ, ինչը լուրջ տնտեսական դժվարություններ է առաջացնում երկու երկրների հետ այս կամ այն նախագծերով ուղղակիորեն կապված այլ պետությունների համար: Հատկապես բացասաբար է դա անդրադառնում խոշոր տրանսպորտային եւ էներգետիկ նախագծերի վրա: Ճգնաժամային հարաբերությունների պատճառներից մեկն էլ կապված է Հայոց ցեղասպանության պատմական խնդրի հետ: Վաշինգտոնը ձգտում է ամեն գնով ամրացնել ռազմական համագործակցությունը Հայաստանի հետ»,-գրում է «Ռազմա-արդյունաբերական ցրիչ» թերթը: