
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին և գագաթնաժողովին: Նախագահն այդ նպատակով աշխատանքային այցով մեկնել է Մալթայի Հանրապետություն:
Գագաթնաժողովին հրավիրված են Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը ԵԺԿ անդամ է 2012-ից: