16 հոկտեմբերի 2007 - 18:11 AMT
Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման սկիզբը հետաձգվել է մինչ 2008 թվական
Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման սկիզբը հետաձգվել է ենթադրաբար մինչ 2008 թվական, ինչը կապված է մի շարք տեխնիակակն խնդիրների հետ, երեկ Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողայիդելին: Նրա խոսքերով, Կարս-Ախալքալաք ե/ու կառուցման սկզբի շնորհանդեսը պետք է կայանար սեպտեմբերի 20-ին, սակայն հետաձգվել է մի շարք տեխնիկական նրբությունների պատճառով: Այժմ մշակվում է երկաթուղու հին հատվածի վերականգնման նախագիծը: