3 ապրիլի 2017 - 14:55 AMT
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. ԱԺ ընտրությունները նորմալ էին կազմակերպած

Խորհրդարական ընտրությունները նորմալ էին կազմակերպած: Այդ մասին հայտարարել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները լրատվամիջոցների հետ հանդիպմանը ներկայացրել են ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իրենց դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը, հայտնում է Aysor.am-ը:

«Չնայած նոր տեխնոլոգիաների ներդրմանը՝ նկատվել է վստահության պակաս ընտրությունների նկատմամբ: Չնայած իր բարդություններին՝ ընտրությունների իրավական դաշտը համապարփակ է», - լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչ Իգնասիո Սանչես Ամորը:

Նա հավելել է նաև, որ նկատել են հանրային կարծիքի վրա ճնշումների, ընտրախախտումների դեպքեր, սակայն, խոսքի ազատությունն, ընդհանուր առմամբ, իրականացվել է:

«Քվեարկության օրն, ընդհանուր առմամբ, հանդարտ էր: Եղել են կուտակումներ, հերթեր, ընտրողները դժվարություններ են ունեցել ընտրական պրոցեսն ընկալելու ուղղությամբ: Խորհրդարանական մեծամասնությանը և ուժերին կոչ ենք անում, որպեսզի պահպանեն ձևավորված քաղաքական մշակույթը», - ասել է դիտորդը:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի կեսօրին հրավիրած նիստում ամփոփել է նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ մշակված բոլոր՝ 2009 ընտրատեղամասերից ստացված արդյունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, ՀՅԴ-ն՝ 103.173 քվե կամ 6.57%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32.487 քվե կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25.973 քվե կամ 1.66%, «Ազատ դեմոկրատները»՝ 14.740 քվե կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11.742 քվե կամ 0.75%: Ընտրություններին մասնակցել 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը: