20 հոկտեմբերի 2007 - 16:43 AMT
Գերմանիայի Բունդեսթագի անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին
Հոկտեմբերի 17-20-ին Հայաստանում է գտնվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի «Գերմանիա - Հարավային Կովկաս» պատգամավորական խմբի պատվիրակությունը` պատգամավոր, Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության անդամ Շտեֆեն Ռայխեի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը այսօր այցելեց Մեծ Եղեռնի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետեւ խումբը այցելեց Ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացավ այնտեղ ցուցադրված նյութերին: