7 ապրիլի 2017 - 09:41 AMT
Ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ

Ապրիլի 6-ին և լույս 7-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 400 կրակոց:

ԱՀ ՊՆ հաղորդմամբ, շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Ապրիլի 5-ին և լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ: Այդ ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց: