7 ապրիլի 2017 - 12:57 AMT
«Վերածնունդ» IX միջազգային մրցույթ-փառատոնը մեկնարկել է

Ապրիլի 12-ից մեկնարկում է «Վերածնունդ» IX միջազգային մրցույթ-փառատոնը, որն անցկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճուղը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը և «Վերածնունդ միջազգային մրցույթ փառատոն» ՀԿ-ն:

Մրցույթ-փառատոնին մասնակցելու է ավելի քան 3000 անհատ կատարող և համույթ մոտ 35 երկրից, ՀՀ բոլոր մարզերից, ԼՂՀ-ից:

Ժյուրիների կազմում ընդգրկված է 72 նշանավոր արվեստագետ 14 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ավստրիայից, ՉԺՀ-ից, Իտալիայից, Արաբական Էմիրություններից և այլն:

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը դարձել է ոչ միայն ՀՀ, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների ամենամասսայական մշակութային իրադարձություններից մեկը, որը նպաստում է արվեստի գործիչների միջոցով երկրների միջև միջազգային մշակութային երկխոսության և ընդհանուր մշակութային տարածքի զարգացմանը, բարեկամական և ստեղծագործական կապերի ամրապնդմանը, հայ դասական երաժշտության քարոզչությանը: