ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանում է տարածել Երևանի Դավթաշեն վարչական շրջանում հատված ծառերի վերաբերյալ։
«Էլեկտրոնային մամուլում տարածվել էր տեղեկատվություն, ըստ որի Դավթաշեն վարչական շրջանի տարածքում հատվել են ծառեր: Ահազանգը պարզելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և պարզել, որ հատվել է 29 ծառ, որից 3-ը հիմքից, իսկ 26-ը մոտ 2 մ բարձրությամբ», - ասված է հաղորդագրությունում:
Տեղեկացվում է, որ Հատվել է 5 բարդի և 24 թեղի:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 2 մլն 860.000 դրամի չափով:
Բնապահպանական պետական տեսչության կողմից նյութեր են նախապատրաստվել իրավապահ մարմիններին փոխանցելու և գործին համապատասխան ընթացք տալու նպատակով:
Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է Դավթաշենում ծառերը հատած անձի ինքնությունը:
Պարզվել է, որ արարքը կատարել է 1966 թ. ծնված Ա. Ս.-ն, որը ապրիլի 10-ին, ժամը 11.30-ին, Դավթաշենի 36/2 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: