11 ապրիլի 2017 - 10:52 AMT
Աղբյուր. Ռուսական ավիաընկերությունների չարթերային թռիչքները Թուրքիա կարող են կասեցվել

ՌԴ «Ռոսավիացիան» տեղեկացրել է ավիաընկերություններին, որ չարթերային թռիչքները Թուրքիա կարող են կասեցվել: Այդ մասին հայտնել է աղբյուրը այդ ոլորտում: Որպես նման միջոցների պատճառ է նշվում «ներքին քաղաքական բարդ իրավիճակը երկրում»:

Միևնույն ժամանակ, «Ռոստուրիզմի» զբոսաշրջային նախագծերի և անվտանգության վարչության պետ Սվետլանա Սերգեևան հայտարարել է, որ գերատեսչությունը թռիչքների հնարավոր կասեցման վերաբերյալ տեղեկություններ չունի, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Ռուսաստանի Զբոսաշրջային օպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեի, դեռևս դեպի Թուրքիա չարթերային թռիչքների արգելք չկա:

Չարթերային ավիափոխադրումները երկրների միջև ընդհատվել էին 9 ամսով 2015-ի նոյեմբերին, երբ թուրքերը խոցեցին ռուսական Սու-24 ռմբակոծիչը: 2016-ի առաջին ամիսներին ՌԴ-ից Թուրքիա զբոսաշրջիկների հոսքը նվազեց 90 տոկոսով: