11 ապրիլի 2017 - 13:25 AMT
ԱՄՆ. Հրթիռային հարվածի արդյունքում ոչնչացվել է սիրիական մարտական ավիացիայի 20%-ը

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը գնահատել է կորուստների ծավալը Սիրիայում ամերիկյան հրթիռակոծման հետևանքով: Ըստ նրա, թևավոր հրթիռների հարվածից Սիրիայի կառավարական ուժերի ռազմակայանում ոչնչացվել է սիրիական մարտական ավիացիայի 20 տոկոսը:

ԱՄՆ-ն ապրիլի լույս 7-ի գիշերը հրթիռակոծել է սիրիական ավիաբազան Հոմս գավառում՝ պատճառաբանելով իր քայլը Իդլիբ գավառում քիմիական զենքի կիրառմամբ: ԱՄՆ-ն քիմզենքի օգտագործման համար Դամասկոսին է մեղադրում, մինչդեռ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ քիմիական զենք երբևէ չեն կիրառել:

Ըստ նրա, հաջորդ անգամ Սիրիայի իշխանությունները «լավ կմտածեն քիմիական զենք օգտագործելուց առաջ»,գրում է BBC-ին:

Այս պահի դրությամբ, սիրիական ավիացիան չի կարող օգտագործել «Շայրաթ» ավիաբազան մարտական ինքնաթիռների լիցքավորման և վերալիցքավորման համար, ասել է Մեթիսը:

Այդ բազայից են թռել Իդլիբի Հան Շեյխուն քաղաքը գնդակոծած ինքնաթիռները: Ենթադրվում է, որ քիմիական զենք է օգտագործվել: Զոհվել է 89 մարդ: Սպիտակ տունը ապրիլի 10-ին հայտարարել է, որ ԱՄՆ հարվածները Սիրիային կարող են կրկնվել, եթե քիմիական զենք օգտագործվի:

Դամասկոսը հերքում է քիմզենքի կիրառումը: Ռուսաստանը ենթադրել է, որ, հավանաբար, ինքնաթռիները ռմբակոծել են ահաբեկիչները պահեստը, որտեղ քիմզենք էր պահվում: