23 հոկտեմբերի 2007 - 18:57 AMT
The Associated Press-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը ներկայացրել է Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, ով գտնվում է ԱՄՆ-ում, հարցազրույց է տվել The Associated Press լրատվական գործակալությանը: Հարցազրույցում Սերժ Սարգսյանը, մասնավորապես, անդրադարձել է հայ-ամերիկյան համագործակցությանը քաղաքական, տնտեսական եւ անվտանգության հարցերում, ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա ընթացքը, Հայաստանի հարաբերությունները հարեւան պետությունների հետ, խոսել տարածաշրջանային անվտանգության հարցերի եւ հակաահաբեկչական կոալիցիայում ՀՀ մասնակցության մասին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: