23 հոկտեմբերի 2007 - 20:00 AMT
Վաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Երեւան
Հոկտեմբերի 24-ին Երեւան են ժամանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան): Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, այցելության շրջանակներում նախատեսվում են միջնորդների հանդիպումները Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-23 Փարիզում կայացել են Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջնորդների խորհրդատվությունները: