24 հոկտեմբերի 2007 - 20:20 AMT
ԱՄՆ կառավարությունը ըմբռնումով է մոտենում հայ-իրանական հարաբերություններին
ԱՄՆ կառավարությունը ըմբռնումով է մոտենում հայ-իրանական հարաբերություններին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Ռուդոլֆ Փերինան: Նրա խոսքերով, միակ ցամաքային ուղին Հայաստանից անցնում է Իրանի տարածքով: «Մենք հասկանում ենք ձեր դրության ողջ բարդությունը, եւ այդ մասին զրույց է եղել Վաշինգթոնում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ կառավարությունը անհանգստացած է իրադրության զարգացումով` կապված Իրանի միջուկային խնդրի հետ: Մենք հուսով ենք, որ հարցը խաղաղ կարգավորում է ստանալու»,- ընդգծել է Փերինան:

Նշենք, որ Ռուդոլֆ Փերինայի լիազորությունների ժամկետը ավարտվում է հոկտեմբերի 26-ին: Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարամատարի պարտականությունները կատարելու է ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Պենինգթոնը: