Զապորոժյեի շրջանի պատգամավորները դիմել են Ուկրաինայի Գերագույն ռադային՝ կոչ անելով հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և ապրիլի 24-ը հայտարարել հիշատակի օր:
Համապատասխան որոշումը կայացվել է Զապորոժյեի շրջանային խորհրդի 11-րդ նստաշրջանում: Որոշման նախագիծը ներկայացրել էին խմբակցությունների ղեկավարները:
Ինչպես հայտնում է Զապորոժյեում Ուկրաինայի հայերի միության բաժանմունքը, քվեարկության արդյունքում որոշվել է դիմել Ուկրաինայի Գերագույն ռադային և հրապարակել այն տեղի «Զապորոժսկայա պռավդա».թերթում:
2016-ի նոյեմբերին Ուկրաինայի ժողովրդական պատգամավորները տարբեր խմբակցություններից միացան Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի օրենսդրական նախաձեռնությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: