Երուսաղեմումի Սուրբ Հարության տաճարում հազարավոր մարդիկ են հավաքվել՝ ականատես լինելու սուրբ կրակի իջնելուն:
Սուրբ կրակը հայտնվել է Քրիստոսի գերեզմանի ներսի մատուռում, Երուսաղեմյան պատրիարք Թեոֆիլոսի աղոթքի ժամանակ:
Հայ և հույն երկու հոգևորականը կանթեղից վառել են իրենց մոմերը և լույսը բաժանել հավաքվածներին:
Մինչև կրակի հայտնվելը գերեզմանի դռան առաջ կանգնում են հայ և հույն հոգևորականները:Մահմեդականները նույնպես ընդունում են կրակի աստվածային էությունը:Մասնիկները մի քանի ժամ անց կտարածվեն ամբողջ աշխարհով:
Քրիստոսի գերեզմանը փոքր շինություն է՝ Սուրբ Հարության տաճարում ու այն քարանձավի տեղում, որտեղ, ըստ ավանդույթի, ամփոփվել է Հիսուսի մարմինը և որտեղ նա հարություն է առել: 2016-ի հոկտեմբերից ճարտարապետների միջազգային խումբը սկսել էր սրբավայրի նորոգումն ու վերակառուցումը: