17 ապրիլի 2017 - 13:54 AMT
Հալեպի հայկական եկեղեցիներում Սբ Հարության պատարագ է մատուցվել

Ապրիլի 16-ին Հալեպի եկեղեցիներում նշվել է Սուրբ Հարության տոնը:

Տոնի առթիվ Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում մեծ բազմություն էր հավաքվել՝ ներկայանալով պատարագին, գրում է Հալեպի «Գանձասար» օրաթերթը:

Ապրիլի 16-ին Հայ առաքելական եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը: Այն կոչվում է նաև Սբ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը շարժական տոն է, Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ընկած ժամանակահատվածը: