27 հոկտեմբերի 2007 - 16:33 AMT
Հոկտեմբերի 29-ին Հայաստան է ժամանելու Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը
Հոկտեմբերի 29 -ից 30 -ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետ, կքննարկվեն երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, պատվիրակությունը կայցելի նաեւ ՀՀ տարածքում տեղակայված ռուսական զորամասեր: