27 հոկտեմբերի 2007 - 17:00 AMT
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվից վերադարձել են Երեւան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) հոկտեմբերի 27-ին Բաքվից վերադարձել են Երեւան: Նրանք հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի, իսկ ապա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Միջնորդները տարածաշրջան են ժամանել հոկտեմբերի 24-ին: Այդ օրը նրանք հանդիպել են Հայաստանի ղեկավարությանը, ապա մեկնել են Բաքու, որտեղ հանդիպել են Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի եւ նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Երեւանում եւ Բաքվում միջնորդները հրաժարվել են հանդիպել մամուլի հետ: