29 հոկտեմբերի 2007 - 13:27 AMT
ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատները Բաքվում փակվել են անվտանգության նկատառումներով
Երկուշաբթի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել Բաքվում բնակվող եւ գտնվող ԱՄՆ քաղաքացիների շրջանում այն մասին, որ կա անվտանգության սպառնալիք Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատանը: Այդ կապակցությամբ, դեսպանատունն այսօր փակ է: Ներկայումս ոչ մի լրացուցիչ տեղեկություն չկա Բաքվում առկա հնարավոր սպառնալիքների մասին, սակայն, այնուամենայնիվ, այսօր իր աշխատանք է դադարեցրել նաեւ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: Անվտանգությունը BP Azerbaijan նավթային ընկերության գրասենյակներում մնացել է նույն մակարդակի վրա, սակայն, որպես անվտանգության կանխարգելիչ միջոց փակվել է նաեւ BP Landmark գրասենյակը:

BP Azerbaijan-ի իր աշխատակիցներին ուղղված հաղորդագրության մեջ ասվում է, որ «շփումները անվտանգության պետական մարմինների հետ շարունակվում են եւ միջոցներ են ձեռնարկվում մեր մարդկանց անվտանգությունն ապահովելու համար»: Հատկանշական է, որ Ադրբեջանի ՆԳՆ-ում, ԱԱՆ-ում եւ ԱԳՆ-ում հաղորդել են թե իրենց դեռեւս ոչինչ հայտնի չէ հիշատակված սպառնալիքի մասին, հաղորդում է Day.az-ը: