29 հոկտեմբերի 2007 - 16:18 AMT
Փարիզ կատարելիք այցի ընթացքում Իլհամ Ալիեւը կքննարկի ղարաբաղյան խնդիրը Նիկոլյա Սարկոզիի հետ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոյեմբերի երկրորդ տասնօրյակում կայցելի Ֆրանսիա պաշտոնական այցով: Փարիզ կատարելիք այցի ընթացքում Իլհամ Ալիեւը կքննարկի ղարաբաղյան խնդիրը Նիկոլյա Սարկոզիի հետ եւ կքննարկի նրա հետ էներգետիկայի, ղարաբաղյան կարգավորման, ինչպես նաեւ Հարավային Կովկասի երկրների հետ եվրոպական կառույցների համագործակցությանն առնչվող հարցեր, հաղորդում է Day.az-ը: Նշենք, որ դա կլինի Իլհամ Ալիեւի առաջին այցը Ն.Սարկոզիի նախագահ ընտրվելուց հետո: